ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Պակիստանի նախկին նախագահի մահապատիժը չեղարկվել է

Պակիստանի նախկին նախագահի մահապատիժը չեղարկվել է
14.01.2020 | 02:03

Պակիստանում Բարձր դատարանը չեղարկել է նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆի մահապատժի դատավճիռը՝ հայտարարելով, որ իրավական գործընթացը հակասահմանադրական է եղել՝ հայտնում է BBC-ն:


Նա մեղավոր էր ճանաչվել դավաճանության մեջ և դատապարտվել մահվան: Մուշարաֆը մեղադրվում էր 2007-ին արտակարգ դրություն հայտարարելու և Սահմանադրության գործողությունը կասեցնելու մեջ: Մուշարաֆը Պակիստանի նախագահն է եղել 2001-2008-ին:

Դիտվել է՝ 479

Մեկնաբանություններ